ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 418. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 418. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով:
2. Զեկուցողը շարադրում է գործի հանգամանքները, դատավճռի կամ որոշման բովանդակությունը և վճռաբեկ բողոքի փաստարկները:
3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալ զեկուցողին:
4. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվել վճռաբեկ դատարանի նիստին:
5. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները, որոնք ծանուցվում են նիստի ժամանակի և տեղի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(418-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)