ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 435. ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՓՈԽԵԼԸ
Հոդված 435. ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՓՈԽԵԼԸ
1. Դատապարտյալի փոխադրումը քրեական պատիժն իրականացնող մի հիմնարկից ավելի մեղմ ռեժիմի հիմնարկ կատարում է դատարանը` քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, ինչպես նաև դատապարտյալի կամ նրա պաշտպանի միջնորդագրով:
2. Այն դեպքում, երբ դատարանը մերժում է դատապարտյալին ավելի մեղմ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկ փոխադրելը, այդ հարցի վերաբերյալ միջնորդագրերը կարող են կրկին քննարկվել ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ դատարանի որոշումն ընդունվելու օրվանից 6 ամիս անց: