ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ
Հոդված 484. ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 484. ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼԸ
1. Կալանքի վերցնելու մասին որոշման պատճենի հետ հանձնելու մասին պահանջն ստանալիս անհրաժեշտության դեպքում` մինչև հանձնելու մասին որոշում ընդունելը, միջոցներ են ձեռնարկվում հանձնման ենթակա անձին կալանավորելու ուղղությամբ:
2. Սույն հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխան կալանքի վերցված անձն իրավունք ունի կանգնել դատարանի առջև` իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը հաստատելու, փոխելու կամ վերացնելու համար: