Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-04-05-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ

Հոդված 485. ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՆԱԽՔԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋՆ ՍՏԱՆԱԼԸ

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 485. ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՆԱԽՔԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋՆ ՍՏԱՆԱԼԸ

1. Անձը, որին պահանջվում է հանձնել, հարցումը ներկայացրած պետության միջնորդությամբ կարող է կալանավորվել նաև մինչև հանձնելու մասին պահանջն ստանալը: Միջնորդության մեջ պետք է բովանդակվեն հղումներ կալանքի վերցնելու մասին որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի վրա` նշելով, որ հանձնելու մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ: Մինչև հանձնելու մասին պահանջը կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, հեռագրով կամ ֆաքսով:

2. Անձը կարող է ձերբակալվել նաև առանց սույն հոդվածի առաջին մասում նշված միջնորդության, եթե օրենքով նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ նա այլ պետության տարածքում կատարել է հանցանք և ենթակա է հանձնման:

3. Մինչև հանձնելու մասին պահանջն ստանալը կալանավորման կամ ձերբակալման մասին անմիջապես տեղյակ է պահվում օտարերկրյա պետության հարցումը ներկայացրած համապատասխան հաստատություն:

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դրույթներին համապատասխան` կալանքի վերցված անձն իրավունք ունի կանգնել դատարանի առջև` իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը կամ ձերբակալումը հաստատելու, փոխելու կամ վերացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։