ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ
Հոդված 486. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 486. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԱԶԱՏԵԼԸ
1. Սույն օրենսգրքի 485 հոդվածի առաջին մասով կալանավորված անձը պետք է ազատվի, եթե նրան հանձնելու մասին պահանջ չի ստացվի կալանքի վերցնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2. Սույն օրենսգրքի 485 հոդվածի երկրորդ մասով ձերբակալված անձը պետք է ազատվի, եթե նրան հանձնելու մասին պահանջ չի ստացվի տվյալ պետության օրենսդրությամբ` ձերբակալման համար սահմանված ժամկետում: