Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-10-01-ից մինչև 2005-10-29։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 25 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ

Հոդված 183. ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

գործել է մինչև 2005-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 183. ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի առաջին մասով, 136-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը։

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, 178-րդ հոդվածի առաջին մասով, 179-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարած և տուժողի մերձավոր ազգական համարվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում միայն տուժողի բողոքի հիման վրա։

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգից շեղումներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

(183-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։