ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 46 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ
Հոդված 383. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 383. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
1. Դատավճռի բողոքարկումը կասեցնում է դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը:
2. Բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանը գործը` բողոքների վերաբերյալ ստացված առարկությունների հետ, ուղարկում է վերաքննիչ դատարան, որի մասին հայտնվում է կողմերին:
3. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել այն` մինչև վերաքննիչ դատարանում դատական նիստի սկսվելը: