ԴԱՏԱՐԱՆԳլուխ 5 · ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 39. Դատարանի կազմը
Հոդված 39. Դատարանի կազմը
1. Քրեական գործերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով:
2. Բոլոր քրեական գործերն առաջին ատյանի դատարանում քննվում են մեկ դատավորի կազմով:
3. Քրեական գործերի քննությունը վերաքննիչ դատարանում իրականացվում է երեք դատավորի կազմով:
4. Վճռաբեկ դատարանում գործերը քննվում են վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և պալատի դատավորների մեծամասնության կազմով: