ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 390. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 390. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է առաջին ատյանի դատարաններում գործերի քննության համար սահմանված, ինչպես նաև սույն գլխում շարադրված կանոններով:
2. Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են: Դատավճիռը կամ որոշումը չբողոքարկած անձանց չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն և որոշում կայացնելուն:
3. Դատական նիստին պարտադիր մասնակցում են`
1) դատախազը.
2) ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, կամ երբ բողոք է բերել դատախազը` ոչ հօգուտ դատապարտյալի.
3) պաշտպանը` սույն օրենսգրքի 69 հոդվածով նախատեսված դեպքերում: