Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 390. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2024-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 390. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, բացառությամբ վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգով սահմանված կարգի:

2. Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են:

3. Դատական նիստին պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, կամ երբ բողոք է բերել դատախազը` ոչ հօգուտ դատապարտյալի.

3) պաշտպանը` սույն օրենսգրքի 69 հոդվածով նախատեսված դեպքերում:

4. Դատավարության մյուս մասնակիցների չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն և դատական ակտ կայացնելուն:

4.1. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի՝ համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:

5. Սույն օրենսգրքի 45.3-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությանը ամբաստանյալի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:

(390-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 24.06.20 ՀՕ-344-Ն, 05.05.21 ՀՕ-200-Ն, 30.06.21 ՀՕ-307-Ն)

(24.06.20 ՀՕ-344-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։