Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 25 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ

Հոդված 185. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 185. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին։

2. Որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ գործն ընդունում է իր վարույթ կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:

(185-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։