ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 27 · ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ
Հոդված 204. ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ և ԼՐԱՑՈՒՄԸ
Հոդված 204. ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ և ԼՐԱՑՈՒՄԸ
1. Եթե նախաքննություն կատարելիս ծագում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել` պահպանելով սույն օրենսգրքի 202 և 203 հոդվածներով սահմանված պահանջները:
2. Եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է և դրա մասին հայտարարում մեղադրյալին: