Հոդված 434. ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏԵԼԸ և ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
Հոդված 434. ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏԵԼԸ և ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով: Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ սույն միջոցները դատարանը կիրառում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով: (3-րդ նախադասությունը հանվել է 25.05.06 ՀՕ-91-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 25.05.06 ՀՕ-91-Ն)
3. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինումը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի վերաբերյալ միջնորդագրի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 6 ամիս անց:
(434-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 13.06.06 ՀՕ-67-Ն)