Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ՄԵԿ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԸՆԿՆՈՂ ՍՊԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1992-06-01-ից մինչև 1994-07-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-07-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ՄԵԿ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԸՆԿՆՈՂ ՍՊԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

1. 1992 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքում մեկ աշխատողին ընկնող սպառմանն ուղղված միջոցների առավելագույն մեծություն սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի նվազագույն չափի հնգապատիկը:

2. Սպառմանն ուղղվող միջոցների առավելագույն մեծությանը գերազանցող գումարն ավելացվում է ձեռնարկությունների և կազմակերպությունների փաստացի շահույթին և հարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

29 մայիսի 1992 թ.

ՆՀ-109

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։