ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«09» դեկտեմբեր 2024 թ. թիվ 39-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի ««Ստանդարտացման, համապատասխանության գնահատման և հավատարմագրման մասին» Ձև 1-ստանդարտ (եռամսյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 173-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2024 թվականի
դեկտեմբերի 9-ի թիվ 39-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի
նոյեմբերի 20-ի թիվ 53-Ն որոշման
Բաժին 1. Գործունեության հիմնական ցուցանիշները ստանդարտացման ոլորտում
միավոր
Ցուցանիշի անվանումը Տողի ծած-
կագիրը Հաշվետու եռամսյակի համար Տարեսկզբից` աճողական
Ա Բ 1 2
Ընդունված և գործողության մեջ դրված ազգային ստանդարտների քանակը, ընդամենը, այդ թվում՝ 100
Հայաստան Հանրապետության ստանդարտների 100.1
միջպետական ստանդարտների 100.2
միջազգային և եվրոպական ստանդարտների 100.3
այլ երկրների ստանդարտների 100.4
Թողարկված տեղեկատվական նյութերի քանակը 110
Բաժին 2. Գործունեության հիմնական ցուցանիշները համապատասխանության գնահատման ոլորտում
միավոր
Ցուցանիշի անվանումը Տողի ծած-
կագիրը Հաշվետու եռամսյակի համար Տարեսկզբից` աճողական
Ա Բ 1 2
Տրված համապատասխանության սերտիֆիկատների քանակը, ընդամենը, այդ թվում՝ 200
ներմուծվող արտադրանքի 200.1
արտահանվող արտադրանքի 200.2
ՀՀ-ում արտադրվող արտադրանքի, այդ թվում՝ 200.3
սերիական արտադրանքի 200.3.1
արտադրանքի խմբաքանակի 200.3.2
Գրանցված համապատասխանության հայտարարագրերի քանակը, ընդամենը, այդ թվում` 210
ներմուծվող արտադրանքի 210.1
արտահանվող արտադրանքի 210.2
ՀՀ-ում արտադրվող արտադրանքի, այդ թվում՝ 210.3
սերիական արտադրանքի 210.3.1
արտադրանքի խմբաքանակի 210.3.2
Պետական գրանցման վկայականների քանակը, ընդամենը, այդ թվում` 220
ներմուծվող արտադրանքի 220.1
արտահանվող արտադրանքի 220.2
ՀՀ-ում արտադրվող արտադրանքի 220.3
Տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերի քանակը, ընդամենը, այդ թվում` 230
ներմուծվող արտադրանքի 230.1
արտահանվող արտադրանքի 230.2
ՀՀ-ում արտադրվող արտադրանքի, այդ թվում՝ 230.3
սերիական արտադրանքի 230.3.1
արտադրանքի խմբաքանակի 230.3.2
Անհամապատասխանության պատճառով մերժված հայտերի քանակը 240
Բաժին 3. ՀՀ-ում հավատարմագրված սերտիֆիկացում, փորձարկում, հսկողություն և որակավորման ստուգում իրականացնող մարմինների քանակը
միավոր
Ցուցանիշի անվանումը Տողի ծած-
կագիրը Հաշվետու եռամսյակի համար Տարեսկզբից` աճողական
Ա Բ 1 2
ՀՀ տարածքում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների քանակը 300
ՀՀ տարածքում հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների քանակը 310
ՀՀ տարածքում հավատարմագրված հսկողություն իրականացնող մարմինների քանակը 320
ՀՀ տարածքում հավատարմագրված տրամաչափարկման լաբորատորիաներ 330
Որակավորման ստուգում իրականացնող (PT պրովայդեր) մարմինների քանակը 340
Ղեկավար՝
____________________
(Ազգանուն, անուն) __________________(Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` ____________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»_______ ____ 20__թ.»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2024 թվական: