Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքապետի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետին կամ քաղաքապետի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Քաղաքապետի կամ պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։ Մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:»: