Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 897-Ա

«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարեգործական կազմակերպության կողմից «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի հասցեով ուղարկված դպրոցական պարագաների և հիգիենայի պարագաների հավաքածուների (500 տեղ, 14,776.679 կգ ընդհանուր քաշով, 15,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,999 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և Հայաստանի Հանրապետության մարզերի անապահով ընտանիքներին անհատույց հանձնելու ծրագիրը:

2 «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 897-Ա որոշման

«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Ապրանքատեսակը Չափի միավորը Փաթեթների քանակը Ապրանքի քանակը Միավորի արժեքը Ընդհանուր արժեքը

/ԱՄՆ-ի

դոլար/

1. Հիգիենայի պարագաների հավաքածու

/սրբիչ 2 հատ, օճառ, խոզանակ, սանր, եղունգ կտրիչ, սպեղանի/ փաթեթ 250 14000 0,5 7,000

2. Դպրոցական պարագաների հավաքածու /մկրատ, տետր, քանոն, մատիտի սրիչ, մատիտ, ռետին,

գունավոր մատիտների հավաքածու/ փաթեթ 250 7000 1,14 8,000

Ընդամենը արժեք 15,000

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։