ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 728-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՎԱՅՔԻ, ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն, լրաց, փոփ. 04.07.12 N 864-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն, 03.05.18 N 527-Ն)
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և 19-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 19.12.24 N 2035-Ն)
1. Հաստատել՝
1) Գյումրու համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Վանաձորի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Դիլիջանի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Ջերմուկի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.
5) Վաղարշապատի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.
6) Աշտարակի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Գորիսի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Տաթևի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.
9) Տաթևի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Վայքի համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի.
11) Տաթևի համայնքի վարչական սահմանում առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքը՝ համաձայն N 11 հավելվածի.
12) (ենթակետն ուժը կորցրել է 03.05.18 N 527-Ն)
(1-ին կետը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն, 04.07.12 N 864-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն, 03.05.18 N 527-Ն)
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի:
2.1. Սույն որոշմամբ առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ հաստատված կարգով:
(2.1-ին կետը լրաց. 01.06.17 N 605-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գյումրու համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
(վերնագիրը խմբ. 04.11.10 N 1411-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը խմբ. 04.11.10 N 1411-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վանաձորի համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկի տարածքԻ
(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(վերնագիրը խմբ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը խմբ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 04.11.10 N 1410-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը խմբ. 04.11.10 N 1410-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վաղարշապատի ՀԱՄԱՅՆՔԻ վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Աշտարակի համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 7
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գորիսի համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 8
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՏաթԵՎի համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
(վերնագիրը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 9
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՏաթԵՎ համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
(վերնագիրը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
(հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 9.1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)
(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 10
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե Ր
քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման
NN ը/կ Բնակավայրը (համայնքը) Հատուկ կարգավորման օբյեկտի (օբյեկտի) բնութագիրը Տարածքը (հա) Հատուկ կարգավորման նպատակը Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական պլանավորման միջոցառումները
1 2 3 4 5 6
քաղ. Գյումրի Ներառում է՝
1.2.3-«Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները
4.5.6-համաքաղաքային
կանաչ գոտիները
7-տեխնոպարկի գոտին
8-ազատ տնտեսական գոտին
9-շրջանցող ավտոմայրուղու գոտին
10-«Մուշ-2» բնակելի թաղամասը 7937.3 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում գոտևորման ու կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
3894.0 2976.0
50.0
548.0
420.0
49.3
2. քաղ. Վանաձոր ներառում է` 232.3 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
կենտրոնական գոտին
տուրիզմի և հանգստի գոտին
ձմեռային հանգստի գոտին
128.2
84.1
20.0
3. Դիլիջան
քաղաք Ներառում է` Դիլիջանի քաղաքային բնակավայրի վարչական սահմանը՝ բացառությամբ «Դիլիջան»
ազգային պարկի տարածքների 4338,4
բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, կրթական, ֆինանսական, ինչպես նաև` տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների կատարելագործում գոտևորման նախագծեր և քաղաքաշինական կանոնադրություն, քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր
4. քաղ. Ջերմուկ ներառում է`
●Կեչուտի ջրամբարի գոտին
●Արփա գետի կիրճի ամբողջ երկարությամբ ձգվող ռեկրեացիոն գոտին
●Ջերմուկ բնակավայրը բնակավայրը շրջապատող բնական լանդշաֆտը
2048.18 բնակավայրի կայուն զարգացում, զբոսաշրջության, հանգստի և բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
5. քաղ. Վաղարշապատ ներառում է`
●պատմամշակութային հուշարձանների պահպանության և կառուցապատման կարգավորման գոտին ●միջպետական ավտոմայրուղու գոտին ●«Զվարթնոց» համալիրի գոտին 316.0 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, կառուցապատման կանոնակարգում, տուրիզմի զարգացման ենթակառուցվածքների ստեղծում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
227.0
71.0
18.0
6. քաղ. Աշտարակ ներառում է՝
Քասախ գետի կիրճը և քաղաքի կենտրոնական գոտին 368.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
7. քաղ. Գորիս ներառում է՝
● քաղաքի պատմական կենտրոնը
● քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը
●Վարարակն գետի հովիտը «Թոզ-կապ» թաղամասը
Երևան-Գորիս միջպետական ավտոմայրուղին Տաթևի վանական համալիրին միացնող ավտոճանապարհին հարող տարածքը 403.5
որից`
287.0
116.5 բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
8. Տաթև համայնք ներառում է՝
● բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները
● պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «Սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները
● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները
● Տաթև համայնքի բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները
●Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները
● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները 812.9 որից՝ 269.0
126.0
40.0
300.0
26.2
51.7 պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում
բնակավայրի կայուն զարգացում, հանգստի կազմակերպում քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգեր, գոտևորման նախագծեր և քաղաքաշինական կանոնադրություն, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր
9. (կետն ուժը կորցրել է 01.06.17 N 605-Ն)
10. քաղ. Վայք ներառում է.
● Պասկևիչի կամրջին հարակից տարածքը
● Երևան - Մեղրի միջպետական ավտոմայրուղուց դեպի Արփայի կիրճ և կիրճին հարող բարձրադիր գոտին 7.8 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում, կառուցապատման կանոնակարգում գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր
11. (կետն ուժը կորցրել է 01.06.17 N 605-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 03.05.18 N 527-Ն)
(հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն, փոփ. 04.11.10 N 1410-Ն, խմբ. 04.11.10 N 1411-Ն, խմբ., լրաց. 04.11.10 N 1723-Ն, լրաց., փոփ. 04.07.12 N 864-Ն, խմբ., փոփ. 01.06.17 N 605-Ն, փոփ. 03.05.18 N 527-Ն)
Հավելված N 11
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՏաթԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ` ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)
(Հավելվածը լրաց. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 12
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(Հավելվածն ուժը կորցրել է 03.05.18 N 527-Ն)
Ծանոթագրություն. Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են մինչև այդ մշակված և այդ տարածքներն ընդգրկող գոտևորման նախագծերը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան