Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «ա» ենթակետի «տոնական օրերին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին» բառերով, իսկ «զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված՝» բառերը՝ «զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնելու համար» բառերով.
2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. հավելավճար՝ սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների և պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում կամ Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման հիման վրա՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում.»: