Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25.

Համապատասխանության ազգային նշանը

1. Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը) և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության ազգային նշանը կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ողջ արտադրանքի համար:

3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համապատասխանության ազգային նշանը տրամադրելիս կցում է այդ մարմնի համար նախատեսված նույնականացման կոդը:

4. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը կարող է կիրառել միայն արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը:

5. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում համապատասխանության ազգային նշանը դրվում է արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար օգտագործվում է գովազդային նյութերում:

6. Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման չենթարկված արտադրանքի և գործընթացների համար արգելվում է համապատասխանության ազգային նշանի կիրառումը:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող` շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի նմուշը և կիրառման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:

(25-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն, փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-74-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։