Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23.

Համապատասխանության գնահատման գործընթացի բողոքարկումը

(վերնագիրը փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

1. Համապատասխանության գնահատման գործընթացի համար հայտ ներկայացրած անձը կարող է համապատասխանության գնահատման նշանակված մարմնի գործողությունները և որոշումները բողոքարկել՝ դիմելով համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողով:

2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման հետ կողմերից մեկի անհամաձայնության դեպքում որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Բողոք ներկայացնելու ծախսերն իրականացնում է դիմող կողմը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից հօգուտ հայտ ներկայացրած անձի, հակառակ դեպքում հայտատուի բոլոր ծախսերը փոխհատուցում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինը:

4. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողովի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է համակարգող մարմինը:

(23-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն, 02.05.24 ՀՕ-223-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։