Հոդված 1
Հոդված 1.
Օրենքի կիրառման ոլորտը
1. Սույն օրենքով`
1) սահմանվում են արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի բովանդակության, մշակման կարգի, հրապարակման ու կիրառման նկատմամբ ընդհանուր պահանջներ, որոնք ուղղված են արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը.
2) կարգավորվում են տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում իրականացվող գործունեության հարաբերությունները.
3) սահմանվում են սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացին մասնակից կառավարման մարմինների իրավունքներն ու պարտականությունները:
2. Տեխնիկական կանոնակարգումը գտնվում է պետության իրավասության ներքո:
3. Սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համապատասխան կազմակերպությունների վրա:
4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)
(1-ին հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-41-Ն, 17.12.14 ՀՕ-234-Ն)