Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 1.

Օրենքի կիրառման ոլորտը

1. Սույն օրենքով`

1) սահմանվում են արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի բովանդակության, մշակման կարգի, հրապարակման ու կիրառման նկատմամբ ընդհանուր պահանջներ, որոնք ուղղված են արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը.

2) կարգավորվում են տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում իրականացվող գործունեության հարաբերությունները.

3) սահմանվում են սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացին մասնակից կառավարման մարմինների իրավունքներն ու պարտականությունները:

2. Տեխնիկական կանոնակարգումը գտնվում է պետության իրավասության ներքո:

3. Սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համապատասխան կազմակերպությունների վրա:

4. Սույն օրենքը չի տարածվում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, ինչպես նաև ֆիտոսանիտարական կանոնների, սանիտարաանասնաբուժական չափանիշների վրա, որոնց իրավական հիմքերը սահմանվում են այլ օրենքներով, բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի:

(1-ին հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-41-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։