Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-01-ից մինչև 2026-02-24։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2026-02-24Բացել ARLIS-ում

Հոդված 17. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ և 7-րդ կետերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ և 7-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

4. 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով) մուտքագրման պահին գործող պայմաններով: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են այդ իրավական ակտով, և դրանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները:

6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2025 թվականի մարտի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որն ընդունվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2024 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-525-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։