Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-02-02-ից մինչև 2001-07-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-07Բացել ARLIS-ում

124.01/40.13.12.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

13 դեկտեմբերի 1999 թ. N 01/40

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը, 15.01.96 թ. «Գերատեսչական նորմատիվային ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի համաձայն

Հրամայում եմ`

Հաստատել պաշտոնական օգտագործման համար «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում լրացում կատարելու մասին» հրահանգչական նամակը:

Նախարար` Ս. Այվազյան

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`

----------Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

--- -------------1999 Թ. ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`

----------- Ս. ԱՅՎԱԶՅԱՆ ԹԻՎ 01/40 ՀՐԱՄԱՆՈՎ

13.12.1999 Թ.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ

«Եկամտահարկի հաշվարկման եվ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում լրացում կատարելու մասին

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը, ՀՀ հարկային տեսչության 16.11.98 թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 9-րդ կետի «բ» ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամուտը նվազեցվում է կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի գումարների չափով:»:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

18 հունվարի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12400003

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։