Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«24» դեկտեմբերի 2024 թ. N 79-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ ենթակետով.

«6) ավագ դասարաններում դասագրքերի փոխարեն, ըստ նպատակահարմարության (կախված ուսումնասիրվող առարկայի առարկայական ծրագրից և բովանդակությունից), կիրառվող երաշխավորված ուսումնական նյութերի թղթապանակը (այսուհետ՝ թղթապանակ)` թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված) եղանակով։».

3) 9-րդ կետում «դասագրքերը» բառից հետո լրացնել «և թղթապանակները» բառերը.

4) 11-րդ կետում «1-5-րդ» բառերը փոխարինել «1-6-րդ» բառերով, «դասագրքերը» բառից հետո լրացնել «և թղթապանակները» բառերով.

5) 20-րդ կետում «2-5-րդ» բառերը փոխարինել «2-6-րդ» բառերով, «դասագրքերով» բառից հետո լրացնել «և թղթապանակներով» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

12/24/2024

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։