Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼԻՍ, ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«23» դեկտեմբեր 2024 թ. N 365-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼԻՍ, ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներից ելնելով` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, այցելությունների սահմանափակման դեպքերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

23.12.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«23» դեկտեմբեր 2024 թ.

N 365-Ն հրամանի

ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼԻՍ, ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

1. Սահմանված կարանտին:

2. Պացիենտի մոտ շրջապատի համար վտանգ ներկայացնող օդակաթիլային ճանապարհով կամ անմիջական շփման ձևով փոխանցվող հիվանդությունների առկայություն:

3. Պացիենտի անգիտակից կամ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակ` բժշկի հայեցողությամբ պացիենտի կոնտակտային անձի կամ ընտանիքի չափահաս անդամների այցելությունների հնարավոր թույլտվությամբ:

4. Հիվանդասենյակում պացիենտի ինվազիվ միջամտությունների իրականացում:

5. Պացիենտի ռադիոյոդաթերապևտիկ միջամտության իրականացում:

6. Իմունոսուպրեսիայով կամ իմունային անբավարարությամբ պացիենտի բժշկական օգնության և սպասարկման դեպքում:

7. Չափահաս պացիենտի` այցելուների ընդունելուց հրաժարում:

8. Այցելուների մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ակնհայտ ախտանիշների առկայություն և վարակիչ հիվանդությամբ անձի հետ սերտ շփման առկայություն:

9. Ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող այցելուների այցելությունների դեպքում:

10. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դեպքերում:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։