ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1213-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2025 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
27.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1213-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN
ը/կ Ստուգվող
կազմակերպությունը Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը Ստուգմամբ ընդգրկվող
ժամանակաշրջանը
1 2 3 4
1. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
2. ՀՀ արտաքին գործերի նախարարություն Կառավարության արտաքին քաղաքականության մշակում և իրագործման ապահովում 1061-11001 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
3. ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե Գիտական ենթակառուցվածքի արդիականացում 1162-11002 Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու
համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում 1162-32004 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
4. «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում 2021 թ. 2-րդ - 4-րդ եռամսյակներ, 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
5. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) ● ՀՀ Սյունիքի մարզում տարածքային պետական կառավարում 1047
● Ճանապարհային ցանցի բարելավում 1049
● «Հանրակրթության ծրագիր» 1146
● «Ապահով դպրոց» 1183
● Տարածքային զարգացում 1212
ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
6. «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
7. «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
8. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
9. «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
10. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»
ՓԲԸ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
11. «Հայ Ալմաստ» ՓԲԸ Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ