Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԲԴԽ-121-Ն-47

2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վայք» բառը փոխարինել «Արտաշատ» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակի «Վայքի և Եղեգնաձորի» բառերը փոխարինել «Արտաշատի և Մասիսի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «քաղաք Մասիս» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Արտաշատի, Մասիսի և Վեդու վարչական տարածքներ» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Վարդանյան Վիրաբ Ալբերտի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քրեական» բառով,

3) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Բալյան Գևորգ Հարությունի» բառերը փոխարինել «Հարությունյան Գրիգոր Դավթի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

2024 թ. դեկտեմբերի 26

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։