Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

24 դեկտեմբերի 2024 թ. N 260-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության 14/17/248466 եզրակացությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» N 561-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկի «ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ» բաժինը լրացնել նոր 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

54 Ղազար Փարպեցու փողոց

55 Հին Երևանցու փողոց

56 Բայրոնի փողոց

57 Ավագ Պետրոսյան փողոց

58 Ալ. Թամանյան փողոց

59 Մովսես Խորենացու 1-ին նրբանցք

60 Դեղատան փողոց

61 Գևորգ Քոչարի փողոց

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. դեկտեմբերի 24

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։