ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. N 260-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության 14/17/248466 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» N 561-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկի «ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ» բաժինը լրացնել նոր 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
54 Ղազար Փարպեցու փողոց
55 Հին Երևանցու փողոց
56 Բայրոնի փողոց
57 Ավագ Պետրոսյան փողոց
58 Ալ. Թամանյան փողոց
59 Մովսես Խորենացու 1-ին նրբանցք
60 Դեղատան փողոց
61 Գևորգ Քոչարի փողոց
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. դեկտեմբերի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: