Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 5045-Ա «25» դեկտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

25.12.2024 թ.

հ. 5045-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Ռուզաննա Պետրոսյան Այվազովսկու փողոց, փակուղի, հ.9 բնակելի տուն Ռուզաննա Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Այվազովսկու փողոցի, փակուղու հ.9 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.01102024-01-0088/ տրամադրել հասցե՝ Սասունցի Դավթի փողոց, հ.74/1 01053D8MBHJX

2 Արամ Մանուկյան Ն. Չարբախ փողոց, հ.22 հողամաս Արամ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ փողոցի հ.22 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.20122024-01-0632/ տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախ 1-ին փողոց, հ.23/18 01113RQMMMWW

3 Բագրատ Խաչատրյան Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածք, հ.12 հողամաս Բագրատ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածքում գտնվող հ.12 հողամասին /վկ. հ.2068686/ տրամադրել հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.7/28 01043BYFT7BG

4 Նարեկ Էտիբարյան Բ. Ֆանարջյան փողոց, հ.50/17 հողամաս Նարեկ Էտիբարյանին սեփականության իրավունքով պատկանող, Բ. Ֆանարջյան փողոցի հ.50/17 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.13122024-01-0539, պարիսպ՝ 9.50քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 698.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բ. Ֆանարջյան փողոց, հ.50/19 01123GWJMTYL

5 Նարեկ Էտիբարյան Բ. Ֆանարջյան փողոց, հ.50/17 հողամաս Նարեկ Էտիբարյանին սեփականության իրավունքով պատկանող, Բ. Ֆանարջյան փողոցի հ.50/17 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.13122024-01-0539/ բաժանման հատակագծով առանձնացվող 282.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բ. Ֆանարջյան փողոց, հ.50/18 01123LTU2C6T

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։