Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-01-2407-Ա ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 5068-Ա «26» դեկտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-01-2407-Ա ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Նելլի Մաժինյանի լիազորված անձ Տիգրան Վլադիմիրի Սարգսյանի 2024 թվականի նոյեմբերի 18-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի հունիսի 28-ին տրված թիվ 01/50-01-2407-Ա նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) 9.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

« 9.7 այլ

պահանջներ ● Սույն թույլտվության 20-րդ կետով ամրագրված պահանջները պահանջներ ապահովելու

նպատակով շինարարական հրապարակի կազմակերպման նախագծում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման պարագայում նշել դրանց մակերեսը:

● Նախագծով ապահովել հարակից տարածքների շահագործման նորմատիվային պահանջները:

● Հատակագծային լուծումները մշակել համաձայն պատվիրատուի առաջադրանքի՝ հաշվի առնելով նորմատիվային պահանջները:

● Կառույցը նախատեսել կենտրոնացված օդափոխության համակարգով՝ կառույցի արտաքին տեսքը և ճարտարապետական հորինվածքը՝ տեղային օդափոխիչներով, խաթարումներից զերծ պահելու համար:

● Հարևան հողամասեր դիտահայաց ճակատներում լուսային բացվածքներ նախատեսելու պարագայում ստանալ համապատասխան հողամասի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, հակառակ պարագայում պահպանել նորմատիվային միջտարածությունները:

● Նախագիծը մշակել հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 23.10.2023թ. գիտամեթոդական խորհրդի հ.18 նիստի արձանագրության պահանջները:

● Տանիքները նախատեսել կազմակերպված ջրահեռացմամբ:

● Նախատեսել էլեկտրամոտորների լիցքավորման կայաններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։