Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 5019-Ա «24» դեկտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

24.12.2024 թ.

հ. 5019-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Սամվել Գրիգորյան Շահումյան 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.13 բնակելի տուն Սամվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.13 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.13082014-01-0107/ տրամադրել հասցե՝ Շահումյան 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.13/2 01073CQKNEVL

2 Վահրամ Սուքիասյան

/լիազորված անձ/

Արամ Սեմերջյան Կոմիտասի պող. հ.1 և Բակունցի փողոց, հ.2 շենքերի միջև ավտոտնակ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.11.2024թ. հ.6199 վկայագրով, Արամ Սեմերջյանին անցած՝ Կոմիտասի պողոտայի հ.1 և Բակունցի փողոցի հ.2 շենքերի միջև գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Հ.Հակոբյան փողոց, նրբանցք, հ.2/6 01033VUVVRF9

3 Վարդան Ստեփանյան Վ. Աճեմյան փողոց, հ.18 շենք, հ.66, 68 բնակարան Վարդան Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Աճեմյան փողոցի հ.18 շենքի հ.66, 68 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20122024-01-0263, ընդ. բաժ.՝ 5.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 52.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Աճեմյան փողոց, հ.18 շենք, բն.68 01053YYUKWES

4 Վարդան Ստեփանյան Վ. Աճեմյան փողոց, հ.18 շենք, հ.66, 68 բնակարան Վարդան Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Աճեմյան փողոցի հ.18 շենքի հ.66, 68 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20122024-01-0263, ընդ. բաժ.՝ 5.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 46.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Աճեմյան փողոց, հ.18 շենք, բն.66 01053BQVVLJ3

5 Վաչագան Հովսեփյան Կորյունի փողոց, 1-ին նրբանցք, հ.11 շենք ավտոտնակ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.09.2024թ. հ.ԵԴ2/1171/02/24 վճռով, Վաչագան Հովսեփյանի սեփականության իրավունքը ճանաչված, Կորյունի փողոցի 1-ին նրբանցքի հ.11 շենքի տակ գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Կորյունի փողոց, 1-ին նրբանցք, հ.11 շենք, ավտոտնակ հ.2 01063AQRBA5Q

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։