Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կազմավորվում է նոր Հանրային խորհուրդ, և նույն օրը գործող Հանրային խորհրդի լիազորությունները համարվում են դադարած:

3. Նոր Հանրային խորհրդի կազմավորումն սկսվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Հանրային խորհուրդը կազմավորվում է հետևյալ կարգով.

1) 15 անդամ նշանակվում է Կառավարության կողմից.

2) 15 անդամ ընտրվում է սույն հոդվածի 5-րդ մասում նշված կառույցների ներկայացրած թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ).

3) 15 անդամ ընտրվում է սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգով նշանակված կամ ընտրված անդամների կողմից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում վարչապետը՝ նրանց համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի 15 անդամների թեկնածությունները: Կառավարությունը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո իր առաջիկա նիստում քննարկման է դնում Հանրային խորհրդի՝ սույն մասով նախատեսված անդամների նշանակման հարցը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի անդամների նշանակումից հետո վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը Հանրային խորհրդի անդամների անունից անհապաղ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է հայտարարություն՝ հասցեագրված տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կազմակերպությունները սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հայտարարությունը տեղադրելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, կարող են գրավոր եղանակով վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում ներկայացնել մշտական հանձնաժողովների անդամների իրենց թեկնածությունները՝ ներկայացնելով նաև նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Ներկայացված թեկնածուների և նրանց ներկայացրած կազմակերպությունների ցանկը թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

7. Վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը, Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների անդամների թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում, կազմակերպում է մշտական հանձնաժողովների նախագահների գաղտնի քվեարկությամբ ընտրությունը, որը կատարում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամները: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով նշանակված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկում քվեարկություն կատարելու միջոցով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը՝ նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որևէ նշում չի կատարում: Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնը 15 թեկնածուի: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել կողմ ձայներ ստացած 15 թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն: Մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների կազմը, որոնք ընտրվում են նաև որպես Հանրային խորհրդի անդամներ, անհապաղ ներկայացվում է վարչապետին և հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի մյուս 15 անդամների կազմը վարչապետին ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, Հանրային խորհրդի 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների հնարավորին չափ լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, կարող է առաջադրել Հանրային խորհրդի անդամի մեկական թեկնածու՝ մնացյալ 15 տեղերի համար (թեկնածուների ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել 15-ից)՝ ստանալով նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում, իսկ թեկնածուների առաջադրումից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացված թեկնածուների ցանկը հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

9. Ներկայացված թեկնածուների ցանկը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը կազմակերպում է սույն մասով առաջադրված անդամների ընտրությունը: Սույն մասով նախատեսած Հանրային խորհրդի անդամների ընտրությունը կատարում են սույն հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով նշանակված և ընտրված անդամները: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում է արդեն իսկ նշանակված և ընտրված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Սույն մասով նախատեսված ընտրության և դրա արդյունքների ամփոփման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումները:

10. Հանրային խորհրդի 30 անդամներն անհապաղ վարչապետին են ներկայացնում սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան ընտրված 15 անձանց կազմը, որից հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն:

11. Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված որոշման ընդունման հաջորդ օրը Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը և հրապարակում Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

13. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 11.1-ին հոդվածի 2-րդ մասից, 11.11-րդ հոդվածի 2-րդ մասից և 11.26-րդ հոդվածի 2-րդ մասից բխող որոշումները Կառավարությունն ընդունում է Հանրային խորհրդի կազմավորումից հետո՝ երկամսյա ժամկետում:

14. Փաստահավաք հանձնաժողովը ձևավորվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 11.11-րդ հոդվածի 2-րդ մասից բխող Կառավարության որոշումն ընդունվելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

15. Սույն օրենքից բխող որոշումները Փաստահավաք հանձնաժողովը ընդունում է Փաստահավաք հանձնաժողովի կազմավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2024 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-527-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։