Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 937-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ԷյԷմԷս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00240275) հետ 2024 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկների ձեռքբերում՝ 161,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԷյԷմԷս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00240275) հետ 2024 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մուտքի, ելքի կառավարման վահանակների, դեմք ճանաչող սարքի մետաղական տակդիրների ձեռքբերում՝ 426,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2024 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի, նախաներկերի և օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 277,221 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00144609) հետ 2024 թվականի նոյեմբերի 12-ին կնքված թիվ N 121124-մ1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2024 թվականի նոյեմբերի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բետոնե հիմնաքարերի ձեռքբերում՝ 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Պրոդեկտոր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00144212) հետ 2024 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պտտվող և առանց պտտվող մեխանիզմով ձմեռ պապի ձեռքբերում՝ 2,270,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) Աբսորբ Սոֆթվիեր ՅուՔեյ Էլթիդի ընկերության (Ուան Ֆլիթ Փլեյս Լոնդոն, Միացյալ Թագավորություն) հետ 2024 թվականի նոյեմբերի 14-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 15-ից մինչև 2026 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 14,461.94 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

30.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։