Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

«03» դեկտեմբերի 2024 թ.

ք. Երևան N 2921-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ և 28-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 21/2 եզրակացությունը՝

Հրամայում եմ

1. Անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ՄԱՔՍԻՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ տրամադրել անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և ներդիր՝ N 0001:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` լիցենզիան և ներդիրն անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ՄԱՔՍԻՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ պատշաճ ձևով հանձնել կամ ուղարկել ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարին:

Նախարար`

12/3/2024 Դ. Խուդաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։