ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5075-Ա «27» դեկտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Հ.3059-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հունան Աղաջանյանի 20.12.2024թ. հ.Դ-161740-24 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.3059-Ա որոշման հավելվածի 5-ից մինչև 7-րդ կետերը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
27.12.2024 թ.
հ. 5075-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արմեն Բաբայան և Մարինա Միքայելյան Նոր Արեշ 11-րդ փողոց, հ.5 հողամաս Արմեն Բաբայանին և Մարինա Միքայելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշի 11-րդ փողոցի հ.5 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.29112024-01-0537, շին.՝ 46.0/ բաժանման հատակագծով առանձնացվող 354.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 11-րդ փողոց, հ.5/1 010535HNGXJL
2 «ԿՄ ՇԻՆ» ՍՊԸ Հ. Արղության փողոց, հ.3 հողամաս «ԿՄ ՇԻՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Արղության փողոցի հ.3 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.30092022-01-0331, ընդ. հող. 268.66քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 1860.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հովսեփ Արղության փողոց, հ.3/1 01033WWFAMMP
3 Սամվել Գասպարյան 16-րդ թաղամաս, հ.42 շենք, հ.75 բնակարան Սամվել Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.42 շենքի հ.75 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.27112024-01-0172, ընդհ. համատեղ 2.23քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.53քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.42 շենք, բն.75/1 01013HSHCHM8
4 Հունան Աղաջանյան Արգիշտիի փողոց, հ.11/11 շենք, հ.59-61 ավտոկայանատեղ Հունան Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արգիշտիի փողոցի հ.11/11 շենքի հ.59-61 հասցեում գտնվող ավտոկայանատեղի/հանգրվանի /վկ. հ.30122021-01-0126/ բաժանման հատակագծով առանձնացվող 24.23քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արգիշտիի փողոց, հ.11/11 շենք, ավտոկայանատեղ հ.59 01063HGRXZBL
5 Հունան Աղաջանյան Արգիշտիի փողոց, հ.11/11 շենք, հ.59-61 ավտոկայանատեղ Հունան Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արգիշտիի փողոցի հ.11/11 շենքի հ.59-61 հասցեում գտնվող ավտոկայանատեղի/հանգրվանի /վկ. հ.30122021-01-0126/ բաժանման հատակագծով առանձնացվող 20.63քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արգիշտիի փողոց, հ.11/11 շենք, ավտոկայանատեղ հ.60 01063UFVERJV
6 Հունան Աղաջանյան Արգիշտիի փողոց, հ.11/11 շենք, հ.59-61 ավտոկայանատեղ Հունան Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արգիշտիի փողոցի հ.11/11 շենքի հ.59-61 հասցեում գտնվող ավտոկայանատեղի/հանգրվանի /վկ. հ.30122021-01-0126/ մնացորդային 63.07քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արգիշտիի փողոց, հ.11/11 շենք, ավտոկայանատեղ հ.61 01063PKQFGUS
7 Տիգրան Առաքելյան Մ.Առաքելյան փողոց, հ.36 բնակելի տուն ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.10.2024թ. գործ հ.ԵԴ2/29994/02/23 վճռով, Տիգրան Առաքելյանին անցած՝ Մ.Առաքելյան փողոցի հ.36 հասցեում գտնվող 46.45քմ մակերեսով բնակելի տանը /հողամաս 207.4քմ/ տրամադրել հասցե՝ Մ.Առաքելյան փողոց, հ.36/1 01013QW8HVPY
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան