Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԶԻԿՆԵՐ ՆԻԿԻՏԱ ԴԻՄԻՏՐԻԵՎԻՉ ՖԵԴՈՏՈՎԻՆ ԵՎ ԺԱՆ, ՖՐԱՆՍԻՍ ՌՈԲԵՐՏԻ ԲԵՔԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունվարի 2025 թվականի N 4-Ա

ՄԱՐԶԻԿՆԵՐ ՆԻԿԻՏԱ ԴԻՄԻՏՐԻԵՎԻՉ ՖԵԴՈՏՈՎԻՆ ԵՎ ԺԱՆ, ՖՐԱՆՍԻՍ ՌՈԲԵՐՏԻ ԲԵՔԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած մարզիկներ՝

1) Նիկիտա Դիմիտրիեվիչ Ֆեդոտովին (ծնված` 1995 թվականի մայիսի 27-ին, ջրացատկի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

2) Ժան, Ֆրանսիս Ռոբերտի Բեքիրյանին (ծնված` 2002 թվականի ապրիլի 28-ին, գոլֆի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

09.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։