124.02/1589.08.10.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
8 հոկտեմբերի 2001 թ.
ք. Երևան N 02/1589
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածը`
Հրամայում եմ
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 2-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 01/7 հրամանում կատարել հետևյալ լրացումը (կցվում է):
ՀՀ պետական եկամուտների
նախարար` Ե. Զախարյան
Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարության հետ
____ ________ 2001 թ. Հաստատված է
Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների նախարարության
թիվ 02/1589 հրամանով
08.10.2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգի 2.1-րդ կետի «2)» ենթակետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ խմբագրությամբ.
«Համատիրության անդամների և չսեփականաշնորհված բնակարանները վարձակալողների կողմից վճարվող պարտադիր վճարների հաշվին համատիրության անդամների ընդհանուր սեփականությունը հանդիսացող գույքի, շինությունների, տարածքների, ինժեներական կառույցների սպասարկումը չի դիտվում որպես համատիրության կողմից ծառայությունների մատուցում: Այլ անձանց պատվերով (հանձնարարությամբ) համատիրության կողմից այլ աշխատանքների կատարումը դիտվում է որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք` ծառայությունների մատուցում:»:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
18 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 12401164