Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-12-02-ից մինչև 2002-06-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-06-27Բացել ARLIS-ում

124.02/1589.08.10.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

8 հոկտեմբերի 2001 թ.

ք. Երևան N 02/1589

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածը`

Հրամայում եմ

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 2-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 01/7 հրամանում կատարել հետևյալ լրացումը (կցվում է):

ՀՀ պետական եկամուտների

նախարար` Ե. Զախարյան

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարության հետ

____ ________ 2001 թ. Հաստատված է

Հայաստանի Հանրապետության պետական

եկամուտների նախարարության

թիվ 02/1589 հրամանով

08.10.2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգի 2.1-րդ կետի «2)» ենթակետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ խմբագրությամբ.

«Համատիրության անդամների և չսեփականաշնորհված բնակարանները վարձակալողների կողմից վճարվող պարտադիր վճարների հաշվին համատիրության անդամների ընդհանուր սեփականությունը հանդիսացող գույքի, շինությունների, տարածքների, ինժեներական կառույցների սպասարկումը չի դիտվում որպես համատիրության կողմից ծառայությունների մատուցում: Այլ անձանց պատվերով (հանձնարարությամբ) համատիրության կողմից այլ աշխատանքների կատարումը դիտվում է որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք` ծառայությունների մատուցում:»:

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

18 հոկտեմբերի 2001 թ.

Պետական գրանցման թիվ 12401164

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։