«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24 հունվարի 2002 թ.
ք. Երևան N 02/102
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 02/120 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածը՝
Հրամայում եմ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի հունվարի 30-ի «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 02/120 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները (կցվում է):
ՀՀ պետական
եկամուտների նախարար՝ Ե. Զախարյան
Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարար՝
________________ Ե. Զախարյան
24 հունվարի 2002 թ.
թիվ 02/102 հրամանով Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝
________________ Վ. Խաչատրյան
_____ հունվարի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի հունվարի 30-ի N 02/120 հրամանով հաստատված «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման եվ վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակում կատարվող փոփոխությունները
Հրամանով հաստատված հրահանգչական նամակի՝
ա) վերնագրում և տեքստում «2000-2001 թվականների» բառերը փոխարինել «2000-2002 թվականների» բառերով:
բ) IV բաժնում «2001 թվականի» բառերը փոխարինել «2001-2002 թվականների» բառերով: