Հոդված 3. Միության շուկայում շրջանառության կանոնները
Հոդված 3. Միության շուկայում շրջանառության կանոնները
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 5)
1. Խաղալիքները շրջանառության մեջ են դրվում Միության մաքսային տարածքում՝ պայմանով, որ դրանք անցել են սույն տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև Միության (Մաքսային միության) մյուս այն տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա:
2. Այն խաղալիքները, որոնց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հաստատված չէ, չպետք է մականշված լինեն Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով և չի թույլատրվում դրանք Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնել:
(3-րդ հոդվածը խմբ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 5)