Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 12402062

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14 մարտի 2002 թ.

ք. Երևան N 02/354

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

Հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թ. մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թ. ապրիլի 21-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» թիվ 01/27 հրամանը:

ՀՀ պետական

եկամուտների նախարար Ե. Զախարյան

Հաստատված է

ՀՀ պետական եկամուտների նախարար`

______________ Ե. Զախարյան

14 մարտի 2002 թ. թիվ 02/354 հրամանով Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`

______________ Վ. Խաչատրյան

__ _________ 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հրահանգի 2.2.5-ի «բ» ենթակետից հանել «լիազորած մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:

2. Հրահանգի 2.3.5-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) դրամական միջոցների փոխանակման դեպքում գույքի արժեքի հավելաճը հաշվարկվում է վճարման ենթակա դրամական միջոցների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի դրական տարբերությունը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:»:

3. Հրահանգի 4.1.11 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.11. Մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) հետ կապված ծախսերը.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում` ամբողջությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:»:

4. Հրահանգի 4.1.29 ենթակետը հանել:

5. Հրահանգի 4.4.2 ենթակետում «գովազդի» բառից հետո լրացնել «մարքեթինգի,» բառը:

6. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.12 ենթակետով.

«4.4.12. Այն եկամուտների (մասնավորապես, շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:

7. Հրահանգի 4.7.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:»:

8. Հրահանգի 4.7.3 ենթակետից հանել «լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:

9. Հրահանգի 4.8.4 ենթակետից հանել «այլ կազմակերպություններում ներդրումների հետ կապված ծախսեր» բառերը:

10. Հրահանգի 7.2.6 ենթակետը «օրը» բառից հետո լրացնել «(բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր)» բառերով:

11. Հրահանգի 9.1 կետը հանել:

12. Հրահանգի 9.2 կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը եկամտի վճարման աղբյուրի մոտ կիրառվում է միայն 2001 թվականի հունվարի 1-ից հետո ֆինանսական տարիների արդյունքներով առաջացած շահաբաժինների նկատմամբ:»:

13. Հրահանգի 9.6. կետում «բանկային 3 օրվա ընթացքում վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների փաստացի վճարման օրվա հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով:

14. Հրահանգի 9.7 կետում «(հաշվարկի ձևը հաստատվել է ՀՀ հարկային տեսչության պետի 1998 թ. ապրիլի 21-ի թիվ 01/27 հրամանով և ՀՀ արդարադատության նախարարության կողմից` գրանցման թիվ 439800115)» բառերը փոխարինել «(հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելված 1-ով)»:

15. Հրահանգի 9.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.9. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն հրահանգի 11.2-11.6 կետերով սահմանված կարգով և ժամկետներում:»:

16. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.10 կետով.

«9.10. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

17. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3 կետով.

«12.3. Ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69 հոդվածով սահմանված` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում (ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում) օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում` ավելի ցույց տված վնասի նկատմամբ 20 տոկոսի չափով տուգանքի կիրառման դրույթը:»:

Հավելված 1

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից

ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված

շահութահարկի Փաստաթղթի հերթական համարը

N _____________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Ամփոփ հաշվարկ (200__թ.___եռամսյակ)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [1]

Կազմակերպության անվանումը [2]

Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը [3]

Հասցեն [4]

Հեռախոս [5]

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [6]

[1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն

[2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը

[3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[4] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) իրավաբանական (բնակության) հասցեն

[5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային (տան) հեռախոսահամարը

[6] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը

Ոչ ռեզիդենտներին վճարված

եկամուտների տեսակը Վճարված եկամուտների

գումարը` ըստ

ամիսների [7] Պահված հարկի

գումարը` ըստ

ամիսների [8]

Ապահովագրական հատուցումներ [9]

Վերաապահովագրական վճարներ [10]

Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ [11]

Շահաբաժիններ [12]

Տոկոսներ [13]

Ռոյալթիներ [14]

Գույքի վարձակալության դիմաց եկամուտներ [15]

Գույքի արժեքի հավելաճ [16]

Արտաքին տնտեսական գործից եկամուտներ [17] x x x

Այլ եկամուտներ [18]

Ընդամենը [19]

[7] սյունակում նշվում է փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը

[8] սյունակում նշվում է [7] սյունակում նշված եկամուտներից պահված (գանձված) շահութահարկի գումարը

[17] տողում նշվում են արտաքին տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտները

[18] տողում նշվում են ոչ ռեզիդենտին վճարված` [9]-[17] տողերում չնշված այլ եկամուտներ

Մնացորդը ամսվա սկզբին [20]

Պահված հարկի գումարը [21]

Բյուջե վճարված հարկի գումարը [22]

Մնացորդը ամսվա վերջում [23]

[19] տողում նշվում է [9]-[18] տողերի հանրագումարը

[20] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված շահութահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված շահութահարկի գումարը

[21] տողում նշվում է եռամսյակի ընթացքում փաստացի վճարված եկամուտներից հաշվարկված շահութահարկի գումարը` ըստ ամիսների ([19] տողի [8] սյունակ)

[22] տողում նշվում է եռամսյակի ընթացքում բյուջե վճարված շահութահարկի գումարը` ըստ ամիսների

[23] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվան հաջորդող առաջին ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված շահութահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված շահութահարկի գումարը (տող[20]+տող[21]-տող[22])

եթե [20] կամ [23] տողերում թվերը բացասական են (այսինքն` բյուջե փոխանցված շահութահարկի գումարը գերազանցում է փաստացի վճարված եկամուտներից պահված շահութահարկի գումարին), ապա դրանք ցույց են տրվում փակագծերի մեջ

Կ.Տ.

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

_______________

(ստորագրություն) _______________

(անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ _______________

(ստորագրություն) _______________

(անուն, ազգանուն)

Ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որը ներկայացվում է հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։