Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 85-Ա «13» հունվարի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

13.01.2025 թ.

հ. 85-Ա որոշման

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

հ/հ Հաշմանդամի անունը և ազգանունը Հաշմանդամի

նույնականացման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը

1 Հայրապետ Կարապետյան Նույնականացման քարտ 015800790 43 UL 444 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

2 Արմեն Վիրաբյան Անձնագիր

AV 0430888 36 ZM 220 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

3 Վարդան Բարդուղյան Նույնականացման քարտ 011681715 36 SZ 853 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

4 Ավետիք Մաթոսյան Նույնականացման քարտ 006665749 32 SU 921 փոխադրվում է ինքնուրույն 01.04.2025թ.

5 Սյուզաննա Պալոյան Անձնագիր

AU 0332760 34 UQ 768 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

6 Արմեն Մելքոնյան Նույնականացման քարտ 014734313 18 ID 018 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

7 Էդգար Առաքելյան Անձնագիր

AT 0433743 35 QG 398 Հայկ Առաքելյան 01.02.2025թ.

8 Սեյրան Փաշյան Անձնագիր

AT 0212630 35 NU 509 փոխադրվում է ինքնուրույն 01.07.2025թ.

9 Վոլոդյա Մովսիսյան Ծննդյան վկ.

ԱԲ 428659 02 RR 055 Ալիկ Առաքելյան 31.12.2025թ.

10 Անահիտ Ղուկասյան Նույնականացման քարտ 006627830 14 PR 014 Փայլակ Ղուկասյան 31.12.2025թ.

11 Ռուբեն Մխիթարյան Անձնագիր

AU 0400202 35 GV 563 Գայանե Մխիթարյան 31.12.2025թ.

12 Անահիտ Ներսեսյան Նույնականացման քարտ 002478840 22 OQ 001 Տաթևիկ Սաֆարյան 31.12.2025թ.

13 Արմեն Անաստասյան Նույնականացման քարտ 001712165 19 ZM 919 Զարուհի Մելքոնյան 31.12.2025թ.

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։