ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 96-Ա «13» հունվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
13.01.2025թ.
հ 96-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Վանիկ Դավթյան Նոր Արեշ 22-րդ փողոց, հ.43 հողամաս ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.06.2024թ. հ.ԵԴ/45826/02/22 վճռով, Վանիկ Դավթյանի սեփականության իրավունքը ճանաչված Նոր Արեշի 22-րդ փողոցի հ.43 հասցեում գտնվող 44.14քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 22-րդ փողոց, հ.43/1 01053WECPJBB
2 Արմեն Կարապետյան
/լիազորված անձ/
Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոն ՓԲԸ Բաղրամյան պողոտա, հ.51ա շինություն Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոն ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բաղրամյան պողոտայի հ.51ա հասցեում գտնվող շինություններին /պոլիկլինիկա/ /վկ. հ.2725519 և Երևան քաղաքի ավագանու 26.12.2023թ. հ.29-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.51/2 01033JXED5TU
3 Հովակիմ Ղարիբյան
/լիազորված անձ/
«ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ Ֆիրդուսի փողոց, հ.76 բնակելի տուն Անշարժ գույքը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցնելու և փոխհատուցում վճարելու մասին 27.12.2024թ. հ.27309 պայմանագրով, «ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված Ֆիրդուսի փողոցի հ.76 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ֆիրդուսիի փողոց, հ.76/2 010638H3JGJY
4 Հովակիմ Ղարիբյան
/լիազորված անձ/
«ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ Ֆիրդուսի փողոց, հ.76 բնակելի տուն Անշարժ գույքը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցնելու և փոխհատուցում վճարելու մասին 27.12.2024թ. հ.27312 պայմանագրով, «ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված Ֆիրդուսի փողոցի հ.76 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ֆիրդուսիի փողոց, հ.76/1 01063QDJBTUL
5 Գրիշա Գալստյան Մուշավան հ.113 հողամաս Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2024թ. հ.4141 և հ.4143 վկայագրերով Գրիշա Գալստյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Մուշավան հ.113 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Մուշական թաղամաս, 8-րդ փողոց, հ.58 010537NAE9PH
6 Զարուհի Եղիազարյան, Գուրգեն և Արտյոմ Հարությունյաններ Նորքի 9-րդ մ/շ հ.5 շենք, հ.6ա բնակարան Զարուհի Եղիազարյանին, Գուրգեն և Արտյոմ Հարությունյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նորքի 9-րդ մ/շ-ի հ.5 շենքի հ.6ա հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.0131487/ տրամադրել հասցե՝ Վիլնյուսի փողոց, հ.71 շենք, բն.6/1 01083UCFTDNQ
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան