Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2025-01-17-ից մինչև 2026-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2019 թվականի N 50-Ն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն, 16.01.25 N 50-Ն)

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.

3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:

(1-ին կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն, 16.01.25 N 50-Ն)

2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն, 16.01.25 N 50-Ն)

3. Սահմանել 2025 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 28.00 միավոր:

(3-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն, 16.01.25 N 50-Ն)

4. Սահմանել ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի բազային մասը` 20000 դրամ.

2) 28.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

(4-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 29.12.22 N 2068-Ն)

5. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 20000 դրամ:

(5-րդ կետը փոփ. 29.12.22 N 2068-Ն)

6. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`

1) միանվագ հրատապ օգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 20000 դրամ:

(6-րդ կետը փոփ. 29.12.22 N 2068-Ն)

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2025 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

(7-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն, 16.01.25 N 50-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(8-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն, 16.01.25 N 50-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. փետրվարի 5

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 24-ի N 50-Ն որոշման

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 25.03.21 N 396-Ն)

Մարզը Տարածքային կենտրոնը 2025 թվական

2025 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական գումարի բաշխումը (դրամ)

1 2 3 4 5 6

ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏ 344,194,977 22,775,761 4,680,000 1,227,154

ԱՐՏԱՇԱՏ 714,858,045 47,431,442 9,780,000 2,360,062

ՎԵԴԻ 389,754,343 27,648,059 3,480,000 1,351,469

ՄԱՍԻՍ 571,857,827 37,668,508 8,140,000 1,846,311

Ընդամենը 2,020,665,192 135,523,770 26,080,000 6,784,996

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՇՏԱՐԱԿ 517,933,437 34,822,536 6,600,000 1,738,584

ԱՊԱՐԱՆ 248,665,066 16,962,509 2,940,000 819,579

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 167,708,470 12,747,685 640,000 588,021

ԹԱԼԻՆ 425,038,750 29,282,299 4,600,000 1,537,597

Ընդամենը 1,359,345,723 93,815,029 14,780,000 4,683,781

ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 782,086,491 52,655,741 9,840,000 2,678,133

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 826,804,720 54,329,632 11,860,000 2,710,762

ԲԱՂՐԱՄՅԱՆ 180,595,483 12,907,302 1,520,000 622,322

Ընդամենը 1,789,486,695 119,892,674 23,220,000 6,011,217

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 704,308,081 50,327,403 5,800,000 2,564,937

ՍԵՎԱՆ 410,804,911 26,376,730 6,480,000 1,377,012

ՎԱՐԴԵՆԻՍ 721,685,855 50,500,023 7,080,000 2,560,465

ՃԱՄԲԱՐԱԿ 213,363,533 13,992,302 3,040,000 747,992

ՄԱՐՏՈՒՆԻ 1,350,138,554 101,934,950 5,420,000 5,156,596

Ընդամենը 3,400,300,935 243,131,409 27,820,000 12,407,002

ԼՈՌՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ 331,843,873 17,016,130 9,560,000 1,077,526

ՏԱՇԻՐ 353,539,145 21,566,081 6,720,000 1,175,515

ՎԱՆԱՁՈՐ 1,555,559,142 84,042,281 40,480,000 5,107,648

ՍՊԻՏԱԿ 758,154,905 48,787,521 11,580,000 2,812,054

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 466,440,787 27,728,964 9,600,000 1,541,102

Ընդամենը 3,465,537,853 199,140,976 77,940,000 11,713,845

ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 711,415,934 41,924,455 15,040,000 2,320,207

ՀՐԱԶԴԱՆ 641,822,233 39,835,630 11,420,000 2,229,556

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 269,593,745 15,915,911 5,720,000 830,234

ՆԱԻՐԻ 475,595,573 31,578,142 6,420,000 1,634,822

Ընդամենը 2,098,427,485 129,254,138 38,600,000 7,014,819

ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 717,005,713 49,288,378 7,980,000 2,482,098

ԱՄԱՍԻԱ 59,605,838 3,697,722 1,060,000 209,431

ՄԱՐԱԼԻԿ 323,731,693 22,432,479 3,440,000 1,105,163

ԱԽՈՒՐՅԱՆ 448,703,389 31,671,024 4,220,000 1,500,925

ԱՇՈՑՔ 70,084,280 4,768,896 840,000 231,461

ԳՅՈՒՄՐԻ 1,766,481,870 100,547,701 41,020,000 5,639,121

Ընդամենը 3,385,612,782 212,406,200 58,560,000 11,168,199

ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 322,036,325 19,799,186 5,980,000 1,057,174

ԿԱՊԱՆ 191,170,631 6,713,793 8,660,000 557,093

ՄԵՂՐԻ 68,843,226 3,425,244 2,100,000 211,691

ՍԻՍԻԱՆ 220,586,224 14,816,136 2,800,000 766,049

Ընդամենը 802,636,407 44,754,360 19,540,000 2,592,008

ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 227,094,705 13,849,322 4,320,000 755,237

ԻՋԵՎԱՆ 365,063,216 23,359,277 5,900,000 1,162,658

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 293,149,590 18,055,842 5,380,000 993,291

ԲԵՐԴ 333,172,566 21,133,116 5,440,000 1,191,265

Ընդամենը 1,218,480,077 76,397,556 21,040,000 4,102,450

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 42,878,810 2,184,370 1,240,000 148,864

ՎԱՅՔ 104,425,809 6,631,920 1,680,000 390,231

ԵՂԵԳՆԱՁՈՐ 330,231,108 20,843,681 5,600,000 1,075,578

Ընդամենը 477,535,727 29,659,971 8,520,000 1,614,673

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ

ԴԱՎԹԱՇԵՆ 334,147,680 10,632,771 16,240,000 972,869

ԱՐԱԲԿԻՐ ԵՎ

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 428,058,782 12,215,585 22,240,000 1,215,980

ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 409,820,731 19,970,092 12,880,000 1,301,635

ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ

ՄԱՐԱՇ 265,049,594 8,189,009 13,140,000 758,457

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 411,101,072 20,403,170 12,640,000 1,215,253

ՆՈՐ ՆՈՐՔ ԵՎ ԱՎԱՆ 376,988,211 12,368,214 17,980,000 1,067,471

ՇԵՆԳԱՎԻԹ 511,726,154 21,130,781 19,940,000 1,573,065

Ընդամենը 2,736,892,224 104,909,621 115,060,000 8,104,731

ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ 22,754,921,100 1,388,885,706 431,160,000 76,197,719

(հավելվածը խմբ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, խմբ. 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն, 16.01.25 N 50-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։