Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 12402112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

8 հուլիսի 2002 թ.

ք. Երևան N 02/884-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2002 թ. մայիսի 2-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/577 հրամանում կատարել հետևյալ լրացումը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

նախարար՝ Ե. Զախարյան

Հաստատված է

ՀՀ պետական եկամուտների նախարարության

8 հուլիսի 2002 թ. N 02/884-Ն հրամանով Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

_____ ___________ 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ՄԱՅԻՍԻ 2-Ի «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

ՀՀ պետական եկամուտների նախարարության 2002 թ. մայիսի 2-ի N 02/577 հրամանով հաստատված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 9.1 կետի 4-րդ ենթակետում լրացնել նոր մաս` հետևյալ բովանդակությամբ.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տեխնոլոգիական և ինժեներական կառույցների` շենքերի, շինությունների (օդակայանի, տերմինալների, վազքուղու (թռիչքուղու) օդանավերի կայանատեղիների) կառուցման և վերակառուցման շինարարական աշխատանքները դիտվում են որպես միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման ծառայություններ, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում այդ ծառայությունների իրացման շրջանառությունը (առանց ավելացված արժեքի հարկի) գերազանցում է 10 միլիոն դրամը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։