ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1395-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ և 14.5-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
08.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի N 1395-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Դանիել Դանիելյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Անի Վիրաբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ
Անի Թադևոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ
Էդուարդ Ներսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ
Լուսինե
Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արտյոմ Նաղդյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն (համաձայնությամբ)
Ռոբերտ Մլքեյան - Հայաստանի պետական կամերային երգչախմբ ղեկավար (համաձայնությամբ)
Հայկ Մելիքյան - դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ (համաձայնությամբ)
Վաչե Շարաֆյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Լիլիթ Երնջակյան - ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Արամ Հովհաննիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի դասախոս, ֆլեյտահար
Սոնա Հովհաննիսյան - Օպերային-սիմֆոնիկ դիրիժորության և խմբավարության ամբիոնի պրոֆեսոր
Դավիթ Ղազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և սիմֆոնիկ-դիրիժորության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր, ռեկտորի խորհրդական
Կարինե Օհանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Նոնա Ոսկանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Էրիկ Ալոյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ- տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝«Վոկալ արվեստ՝ ժողովրդական երգեցողություն» մասնագիտացման ուսանող
Էմիլյա Ավետիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ- տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝«Դիրիժորություն» մասնագիտացման ուսանող
Նարեկ Խաչատրյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ուսանող
Էլեն Գույումջյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ուսանող
Մերի Շարբաթյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ. 17.01.25 N 40-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
08.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ