«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան N 02/1188-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին« N 02/177 հրամանում կատարվող լրացումը:
ՀՀ պետական եկամուտների
նախարար
Ե. Զախարյան
Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի հետ
____ __________ 2002 թ. Հաստատված է
Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների նախարարի
28 օգոստոսի 2002 թ.
թիվ 02/1188-Ն հրամանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգի 7-րդ կետի 2-րդ պարբերությունում` «պատասխանատու անձի կողմից» բառերից հետո լրացնել «` բացառությամբ բիտումի ներմուծման դեպքերի» բառերը, իսկ «8 կետում նշված» բառերից հետո լրացնել «և բիտումի ներմուծման» բառերը: